Դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր այս պահին էլ շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան - RadioVan.fm

Онлайн

Դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր այս պահին էլ շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

2020-10-22 22:50 , Общество, 1261

Դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր այս պահին էլ շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ողջ օրվա ընթացքում հակառակորդը արցախյան ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով ակտիվ են եղել ինչպես հյուսիսային ուղղությունը, այնպես էլ՝ կենտրոնական և հարավային ուղղությունները, կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։

Այդ մասին «Հայկական միասնական կենտրոն»-ում ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այդ օջախային մարտերը, որոնք, ըստ էության, տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ են՝ կոնկրետ գյուղեր և ճանապարհային-հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են։ Հարավում տարբեր կետերում, տարբեր օջախների հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել՝ ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս ու հյուսիս-արևմուտք։

Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում՝ հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի թվով կորուստներ, այդ թվում նաև զրահատեխնիկայի։ Հիմնական մարտական գործողություններն ընթանում են հրետանային միջոցների կիրառմամբ՝ նվազագույն հետևակի կիրառությամբ։ Որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել են նաև օդային հարձակման միջոցներ, մասնավորապես՝ դասական մարտավարական օդուժ։ Խոցվել է ևս մեկ թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք»,- տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть