Հակամարտության սրումը նպաստում է տարածաշրջանում կորոնավիրուսի և դրա հարուցած հիվանդությունների տարածման կտրուկ աճին․ ԱՀԿ-ն մտահոգված է - RadioVan.fm

Онлайн

Հակամարտության սրումը նպաստում է տարածաշրջանում կորոնավիրուսի և դրա հարուցած հիվանդությունների տարածման կտրուկ աճին․ ԱՀԿ-ն մտահոգված է

2020-10-22 18:37 , Политика, 744

Հակամարտության սրումը նպաստում է տարածաշրջանում կորոնավիրուսի և դրա հարուցած հիվանդությունների տարածման կտրուկ աճին․ ԱՀԿ-ն մտահոգված է

Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հակամարտության սրումը նպաստում է տարածաշրջանում կորոնավիրուսի և դրա հարուցած հիվանդությունների տարածման կտրուկ աճին։ Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի՝ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, տարածած հայտարարությունում։

«Սեպտեմբերի վերջից ի վեր Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տեղահանվել են տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և շատերը սպանվել։ Մենք խորապես ցավակցում ենք հակամարտությունից տուժած շրջանի յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր բնակչի։ Ռազմական գործողություններն արդեն իրենց ազդեցությունն են ունենում COVID-19-ի տարածման կտրուկ աճի վրա։ Բռնության շարունակվող ցիկլերը և դրան հաջորդած բնակչության տեղահանությունը ավելի կխորացնեն առողջապահության ոլորտի անորոշությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ որ ռազմական գործողություններն ուղղակի խաթարում են առողջապահական ոլորտը՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնելով արդեն ծանրաբեռնված առողջապահական համակարգերի վրա:

ԱՀԿ-ն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին պաշտպանել քաղաքացիական անձանց և բժշկական հաստատությունները, որոնք օգնություն են ցուցաբերում հիվանդներին և վիրավորներին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան:

«COVID-19-ի համատեքստում հատկապես կարևոր է առողջապահական աշխատողներին պաշտպանել բռնությունից, որպեսզի նրանք կարողանան շարունակել պայքարը այս համաճարակի դեմ։ Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կենսական նշանակություն ունի մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ առողջապահական ծառայությունների հասանելիության պահպանման համար»,-շեշտել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:

Лента

Рекомендуем посмотреть