«Հայաստան» համահայկական հիմնադրամը ազդարարում է «50 PLUS» համահայկական նախաձեռնության մեկնարկի մասին
«Մեր աշխարհասփյուռ հայրենակիցները գրանցվելով հիմնադրամի կայքում www.himnadram.org և ամսական պարբերաբար 50 և ավելի ԱՄՆ դոլար նվիրատվութուն կատարելով կապահովեն համահայկական ռեսուրսների մշտական հոսքը դեպի հայրենիք։ Բանաձևը պարզ է՝ 1մլն հայ #50PLUS 12ամիս = $600M
Ընտրեք ԱՄՍԱԿԱՆ նվիրատվության տարբերակը հիմնադրամի կայքում կամ Paypal-ում` [email protected]»,- ասված է Հիմնադրամի հաղորդագրությունում։
«Համազգային 2․0 շարժումը նոր մակարդակի է բարձրացնելու արդեն բյուրեղացած Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Դա նպաստելու է համահայկական ռեսուրսների էլ ավելի համախմբմանը և դրամական ռեսուրսների շարունակական հոսքին»,- իր խոսքում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, որի ներկայացմամբ՝ եթե նախաձեռնությանը միանա 1 միլիոն հայ՝ 50 դոլար փոխանցելով, ապա ամսական կհանգանակվի 50 մլն ԱՄՆ դոլար, իսկ տարեկան արդեն կունենանք կես մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
«Այժմ համահայկական ռեսուրսների համախմբման իրական ժամանակն է, երբ միլիոնավոր հայեր կանգնած են ինչպես մեկ բռունցք, որտեղ սակայն յուրաքանչյուրի ներգրավածությունը շատ կարևոր է։ 50PLUS-ը ինքնաբավ, հզոր ու հարատև Հայրենիք ունենալու գրավականն է։ Եկեք միանանք և ուս ուսի տված, իրար թիկունք պահած սարեր սասանենք ու վերակերտենք մեր ավելի հզոր ավելի ամուր հայրենիքը»,-նշել է Հայկակ Արշամյանը։