Covid-19-ի 2306 նոր դեպք, 10+6 մահ․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

Covid-19-ի 2306 նոր դեպք, 10+6 մահ․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

2020-10-22 15:09 , Общество, 931

Covid-19-ի 2306  նոր դեպք, 10+6 մահ․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում կատարված 5189 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 2306 նոր դեպք, արձանագրվել է մահվան 10 դեպք, առողջացել է 568 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ հոկտեմբերի 22-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 70 836 դեպք է հաստատվել, որոնցից 49 787-ն` առողջացած, 1131-ը` մահվան ելքով։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 327 է։

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 10 ելքերին՝ առողջապահության նախարարությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 66 (կին), 81 (կին), 69 (տղամարդ), 73 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 69 (տղամարդ), 70 (կին), 60 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 19 591 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 362 293 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть