Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնել է առաջնագիծ:
Այդ մասին հայտնում է քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ով ևս հայտարարել է հայրենիքի պաշտպանության գործին կամավորագրվելու մասին։
Էջմիածնի քաղաքապետը միաժամանակ հայտնում է, որ համայնքը գործարար Մանվել Հովհաննիսյանի միջոցներով ձեռք բերած 2012 թվականի արտադրության UAZ HUNTER ամենագնաց է նվիրաբերում Հադրութին։
«Աստված ձեզ հետ, մեր քաջե՛ր:
Էջմիածնի կամավոր ջոկատի հավաքագրումը շարունակվում է: Եւս մեկ անգամ բոլորին կոչ եմ անում գալ համայնքապետարան և կամավորագրվել, մի քանի օր անցնել զինվորական պատրաստականության դասընթացներ և սպասել հետագա հրահանգներին»,-գրել է Էջմիածնի քաղաքապետը։