Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը։
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք՝ Արցախի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններու, օջախային մարտերից բացի՝ հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են: