Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գլխավորելու է մայրաքաղաքում ձևավորվող կամավորական ստորաբաժանումը։ Այդ մասին տեղեկանում ենք քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։
Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը»,-մասնավորապես գրել է նա։
Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին կամավորական ջոկատներ կազմել ու մեկնել առաջնագիծ։ Նա ընդգծել է, որ Ղարաբաղի հարցը, գոնե այս փուլում, դիվանագիտական լուծում չունի, և հայկական կողմի անելիքը մինչև վերջ պայքարելն է, և կռվելն այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել ընդունելի որևէ տարբերակի։
Վարչապետի կոչին արդեն արձագանքել են Արմավիրի քաղաքապետը, Լոռու մարզպետը, «Արտաշատ» ջոկատի կազմավորման և իր գլխավորությամբ ղեկավարման մասին է հայտարարել համայնքապետ Կարեն Բենիամինյանը։ Կամավորագրվելու մասին է հայտնել նաև միակ կին քաղաքապետը․ Էջմիածինը ղեկավարոց Դիանա Գասպարյանը նշել է, որ «էջմիածնեցի բոլոր քաջ նահատակների հոգեհանգիստներից հետո ամեն անգամ մեղքի զգացումով է մտել փափուկ անկողին» և այժմ ուժերի ներածի չափով իր պարտքն ունի նրանց առաջ: