Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) հաղորդմամբ՝ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։
«Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։
Տուժածների ու վնասների մասով` տեղեկություններ առայժմ չկան»,-ասված է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։