ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կամավորագրվելու և առաջնագիծ մեկնելու քայլերի հաջորդականությունը:
Այսպես՝
Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):
Քայլ 2. Ընտրել հրամանատար:
Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:
Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:
Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
Քայլ 6. Հաղթել:
Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը այս փուլում դիվանագիտական լուծում չունի, և հայկական կողմի անելիքը մինչև վերջ պայքարելն է: Նա կոչ է արել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կամավորական ջոկատներ կազմակերպել։