Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած և բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, և բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավելևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ մենք բազմիցս ենք նշել` հարցը փոխզիջումների ճանապարհով լուծելու պատրաստակամություն ունենք, բայց այն, ինչի հետ մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ։
«Սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում»,- նշեց նա:
Այս իրավիճակում, ըստ Փաշինյանի, հայկական կողմի անելիքը մինչև վերջ պայքարելն է, և կռվելն այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել ընդունելի որևէ տարբերակի։
Նիկոլ Փաշինյանը հորդորեց քաղաքապետերին, գյուղապետերին, համայնքապետերին կամավորական ջոկատներ կազմակերպել։
Մանրամասները՝ տեսանյութում։