Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության (ՊԲ ՀՕՊ) ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ իրավիճակը հարաբերական կայուն-լարված է։