Կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով․ Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենքի կիրառման փաստեր - RadioVan.fm

Онлайн

Կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով․ Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենքի կիրառման փաստեր

2020-10-20 18:03 , Общество, 1299

Կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային  ռումբերով․ Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենքի կիրառման փաստեր

Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում․ այդ մասին արձանագրում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)՝ հայտնելով, որ մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա։

«-Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում:

-Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա:

-Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն:

-Այս օրերին Արցախում գտնվող հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները նկարահանել և լուսաբանել են սակրավորների աշխատանքը:

-ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մեր հայրենակիցներին.

Տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք անհապաղ զանգահարել 911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть