Ադրբեջանում բնակվող բոլոր լեզգիներին կոչ է արվում պայքարել հանուն Լեզգիստանի ազատության․ Ազատագրական կորպուսի հրամանատար - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանում բնակվող բոլոր լեզգիներին կոչ է արվում պայքարել հանուն Լեզգիստանի ազատության․ Ազատագրական կորպուսի հրամանատար

2020-10-20 17:51 , Общество, 1719

Ադրբեջանում բնակվող բոլոր լեզգիներին կոչ է արվում պայքարել հանուն Լեզգիստանի ազատության․ Ազատագրական կորպուսի հրամանատար

Tolish media-ն տեսանյութ է հրապարակել, որում Լեզգիստանի Ազատագրական կորպուսի հրամանատարը կոչ է անում բոլոր լեզգիներին պայքարել հանուն ազատության։

«Ինչպես տեսնում եմ` մեր քույրերից և եղբայրներից շատերը ցանականում են, որ մեր գործերը լավ լինեն, բայց կան նաև ալիևյան ռեժիմին վաճառվածներն ու ենթարկվողները։ Դիմում եմ հայրենասեր լեզգիներին, որտեղ էլ որ լինեք՝ Ռուսաստանում, թե Ադրբեջանում, միացեք մեզ։

Պետք չէ վախենալ ազերիներից. նրանք այնքան ոգի չունեն լեզգիների դեմ պայքարելու համար»,- կորպուսի հրամանատարի հայտարարությունն ենք կարդում Tolish media-ի հրապարակած տեսանյութի ենթագրերում։

Հիշեցնենք՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին իսկ օրերին Արցախի Ազգային ժողովի նախագահը հայտարարությամբ դիմել է ուծացման եզրին գտնվող Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին՝ այդ թվում՝ լեզգիներին, թալիշներին, ավարներին, թաթերին՝ կոչ անելով նրանց խուսափել զորակոչից, առաջնագծում հայտնվելու դեպքում՝ փորձել հանձնվել։

Պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում։

Лента

Рекомендуем посмотреть