Հայկական զինուժի խոցած թուրքական Bayraktar-ի հեռակառավարվող տեսախցիկը արտադրվել է հունիսին՝ կանադական ընկերության կողմից - RadioVan.fm

Онлайн

Հայկական զինուժի խոցած թուրքական Bayraktar-ի հեռակառավարվող տեսախցիկը արտադրվել է հունիսին՝ կանադական ընկերության կողմից

2020-10-20 16:36 , Общество, 1352

Հայկական զինուժի խոցած թուրքական Bayraktar-ի հեռակառավարվող տեսախցիկը արտադրվել է հունիսին՝ կանադական ընկերության կողմից

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեխնիկական տվյալներ է ներկայացրել հայկական զինուժի խոցած թուրքական մարտական անօդաչուների վերաբերյալ։

«Արցախի պաշտպանության բանակի Հակաօդային պաշտպանության (ՊԲ ՀՕՊ) ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական «Բայրաքթար» (Bayraktar TB2) մարտական անօդաչու թռչող սարքի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է:

Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին:

Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ»,-հայտնել է նա։

Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով Արցախի պաշտպանության (ՊԲ) բանակի կողմից շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքերի խոցման փաստին՝ ընդգծել է, որ վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչը Արցախի դեմ կռվում Թուրքիայի անմիջական ներգրավվածության ապացույց է։

Лента

Рекомендуем посмотреть