«Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ալիև բարի գալուստ դժոխք։ Հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի...»,-իր հերթին գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ րոպերեն հետո էլ հավելելով․
«Են որ գրել էի վաղը այսօր եղավ։ Ու մտածեք թե ինչ եք ասելու հիմա հարձակվող Հայոց բանակի զինվորին ու հրամանատարին»։