Մարտունիում թշնամու ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել, կլինի բժիշկների հսկողության տակ - RadioVan.fm

Онлайн

Մարտունիում թշնամու ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել, կլինի բժիշկների հսկողության տակ

2020-10-20 15:26 , Общество, 962

Մարտունիում թշնամու ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել, կլինի բժիշկների հսկողության տակ

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

Այդ մասին հայտնում է բուժկենտրոնի մամուլի խոսնակը՝ նշելով, որ փոքրիկի վիճակն արդեն լավ է, իքազգացողությունը՝ հրաշալի։

«Դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ: Երեխան գլխի շրջանում բարդ վիրահատություն էր տարել, վնասվածքներ ուներ նաև վերջույթներում։

Մի խումբ սրտացավ մարդկանց շնորհիվ Արծվիկի ու նրա ընտանիքի համար բնակարան է վարձակալվել բժշկական կենտրոնի մոտակայքում: Եւս մեկ անգամ շնորհակալ ենք այս օրերի ընթացքում ցուցաբերված ուշադրության, նվերների ու սիրո համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորդ Դերձյանը։

Лента

Рекомендуем посмотреть