Կկառուցվի Գավառ-Մեղրի երկաթուղի - RadioVan.fm

Онлайн

Կկառուցվի Գավառ-Մեղրի երկաթուղի

2017-11-09 15:07 , Экономика, финансы, 2240

Կկառուցվի Գավառ-Մեղրի երկաթուղի

Կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Մեղրի քաղաքի մոտակայք երկաթուղու կառուցումը՝ «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ։ Այդ մասին հայտարարում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինի կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը:

«Հայաստանի կառավարությունը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության հետ 2012 թվականին կնքել է Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում է 316 կմ երկարությամբ երկաթուղու կառուցում Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Հայաստանի հարավային սահման՝ Մեղրի քաղաքի մոտակայք, որը միանալու է Հայաստանի Հանրապետության առկա կենտրոնական երկաթուղային համակարգին: Կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ նախատեսվում են կոնկրետ ժամանակահատվածներ ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն իրականացնելու, ծրագրային ֆինանսավորման, շինարարության և շահագործման փուլերի համար: Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը: Հաշվի առնելով վերոնշյալը և ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Նոր մանրամասների դեպքում, նշում են, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Лента

Рекомендуем посмотреть