Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները:
«Այսօր` ժամը 10։00-ին, այդ Խաչով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ` գնդերեցների մասնակցությամբ, օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց Բանակը՝ ի նպաստ խաղաղության և Հայոց Հաղթանակի»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: