«Ղարաբաղում խաղաղությունը վերականգնելու և տևական լուծում գտնելու համար մենք առաջնագծում ենք». իտալացի պատգամավորներ - RadioVan.fm

Онлайн

«Ղարաբաղում խաղաղությունը վերականգնելու և տևական լուծում գտնելու համար մենք առաջնագծում ենք». իտալացի պատգամավորներ

2020-10-19 21:46 , Политика, 820

«Ղարաբաղում խաղաղությունը վերականգնելու և տևական լուծում գտնելու համար մենք առաջնագծում ենք». իտալացի պատգամավորներ

«Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը վերականգնելու և տևական լուծում գտնելու համար մենք առաջնագծում ենք»,-Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ տարածած հայտարարությունում ընդգծել են Իտալիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ «5 աստղ շարժում»-ը ներկայացնող Սիմոնա Սուրիանոն և Յանա Էհմը:

Պատգամավորների հայտարարությունը ներկայացրել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը.

«Խորը մտահոգություն կա Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման մշտական ռիսկերի, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ, և անտեսվում է Մոսկվայի ակտիվ ներգրավվածության շնորհիվ ձեռք բերված կարևոր հումանիտար զինադադարը: Այս համատեքստում առավել կարևոր և որոշիչ է դառնում Մինսկի խմբի դերը, որը ստեղծվել է ԵԱՀԿ շրջանակներում հենց Կովկասում հակամարտությունը լուծելու համար: Ռուսաստանը, որը հանդիսանում է նաև Մինսկի խմբի համանախագահ երկիր, վճռորոշ դեր է խաղում երկխոսության խթանման գործում՝ օգտագործելով իր ազդեցությունն երկու կողմերի վրա: Մինսկի խումբը, որի անդամ է նաև Իտալիան, ըստ էության, ունի որոշիչ դերակատարություն` շուտափույթ կերպով առաջարկել հակամարտության խաղաղ կարգավորման իրական առաջարկներ։ Նույնիսկ գիտակցելով երեսունամյա անհաջող բանակցությունների հիասթափությունը՝ մենք գտնում ենք, որ միայն դիվանագիտական լուծումը կարող է հանգեցնել տարածաշրջանում խաղաղության և կայունության: Պատրանք է մտածել հակամարտությունը զենքով լուծելու մասին: Ուստի, անհրաժեշտ է, որ կողմերը վերսկսեն բանակցությունները առանց նախապայմանների, Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո. Իտալիան՝ ԱԳՆ-ի առավելագույն ներգրավմամբ, պատրաստակամ է նպաստելու համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից բանակցությունների վերսկսման համար գործադրվող ջանքերին:

Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը վերականգնելու և տևական լուծում գտնելու համար մենք առաջնագծում ենք: Ռազմական գործողությունների դադարեցումը հրատապ է նաև տարածաշրջանային ապակայունացման ռիսկից խուսափելու համար: Այլևս կորցնելու ժամանակ չկա»:

«Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը, և հայցում ենք Իտալիայի կառավարությանը և ողջ միջազգային հանրությանը հստակ ջանքեր գործադրել երաշխավորելու համար, որ Հայաստանը չենթարկվի հարձակման: Հարկավոր է հստակ դիրքորոշում և անհապաղ նախաձեռնել Կովկասի տարածաշրջանում շուտափույթ խաղաղությանը վերականգնման համար քայլեր: Վերջ տալ ապակայունացնող վարքին, և կառուցողական վերաբերմունք դրսևորել ռազմական գործողություններին վերջ տալու համար»,-միաժամանակ Պատգամավորների պալատի «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինիի խոսքերն են փոխանցում Իտալիայում ՀՀ դեսպանությունից:

Հավելենք՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու անհրաժեշտության մասին է հայտարարել ֆրանսիացի քաղաքական գործիչ, Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեն՝ տեղեկացնելով որ այս շաբաթ այդ ելույթ է ունենալու Սենատում:

Лента

Рекомендуем посмотреть