«Մենք խաղաղություն ենք ուզում»․ արցախցի երեխաները և կանայք ՄԱԿ-ից պահանջում են չլինել կույր ու լուռ - RadioVan.fm

Онлайн

«Մենք խաղաղություն ենք ուզում»․ արցախցի երեխաները և կանայք ՄԱԿ-ից պահանջում են չլինել կույր ու լուռ  

2020-10-19 17:40 , Общество, 1237

«Մենք խաղաղություն ենք ուզում»․ արցախցի երեխաները և կանայք ՄԱԿ-ից պահանջում են չլինել  կույր ու լուռ

Մինչ առաջնագծում արցախցի հայրերը, ամուսինները Հայաստանի իրենց եղբայրների հետ կենաց մահու կռիվ են տալիս ադրբեջանա-թուրքական ջիհադիստական ուժերի դեմ՝ Հայաստանում ապաստանած նրանց կանայք, երեխաներն ու քույրերն այսօր Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի առջև էին՝ բարձրաձայնելու Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի հետևանքով իրենց հարազատ տունն ու հայրենիքը լքելու մասին, պահանջելու միջազգային այդ կառույցից բացել աչքերն ու կանգնեցնել այրունահեղությունը։

«Մի լռեք», «Ճանաչեք մեզ, ճանաչեք Արցախի անկախությունը», «Փրկեք մարդկությունը», «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Կանգնիր, էրդողան», «Վերջ պատերազմին»․ այս գրությամբ պաստառներով արցախցի մայրերն ու երեխաները պահանջում էին հանդիպում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի հետ։

«Ազատություն ենք ուզում, խաղաղություն ենք ուզում, նայում ենք էս երեխին՝ իրանց ապագան ենք ուզում», «Մենք գոյություն ունենք, մեզ չեն կարող անտեսել»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշում էին Հայաստանում ապաստանած արցախցիները՝ նշելով, որ պետք է այնքան աղաղակենն, մինչև աշխարհը բացի իր աչքերը։

Նշենք՝ այս օրերին իրավապաշտպանները բարձրաձայնում են ՄԱԿ-ի կողմից Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ կողմնակալ գնահատականների ու արձագանքների մասին։

«Ինչպե՞ս հասկանալ դա. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները կողմնակալ գրառումնե՞ր են կատարում պատերազմի հետևանքների մասին: Որտե՞ղ է ՄԱԿ-ը, որտե՞ղ է ՅՈՒՆԻՍԵՖԸ, երբ Արցախի քաղաքացիական բնակչությունը սպանվում է Ադրբեջանի ագրեսիայի պատճառով: Ոչ մի բառ, ոչ մի այցելություն, ոչ մի օգնություն: Պահանջում եմ հավասար վերաբերմունք մարդկային ողբերգությանը»,-օրեր առաջ հայտարարել էր Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը այցելել է գյանջա և մի լալահառաչ թվիթ արել՝ քաղաքացիական անձանց չթիրախավորելու մասին։ Հիմա՝ հարցեր։ Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպը։ Ինչու՞ չի այցելել Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, կամ գոնե Վարդենիս։ Արդյո՞ք նա տեղեկացնում է ՄԱԿ-ի վերաբերելի կառույցներին՝ Արցախում և ՀՀ-ում քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին, ադրբեջանի մյուս ռազմական հանցագործությունների մասին»,-Twitter-ում գրել էր Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ հայտարարելով ընդդեմ ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպի պարսավանքի արշավ սկսելու մասին։

Իրավապաշտպան, լ պարսավանքի արշավ է սկսել՝ «Որտե՞ղ են ձեր թվիթերը Ստեփանակերտից, Մարտակերտից, Մարտունուց և Վարդենիսից»/@ShombiSharp Of @UNArmenia, where are your tweets from Stepanakert, Martakert, Martuni and Vardenis?, «Ինչո՞ւ եք կույր մնում: Ինչո՞ւ եք կողմնակալ»/Why do you remain blind? Why are you biased? մոտիվներով:

Արցախի և Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից 20 օր անց միայն պարոն Շարպի կողմից որևէ քայլ իրականացվեց․ հոկտեմբերի 16-ին նա այցելեց թշնամու ագրեսիայի հետևանքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների վայրից հեռու՝ խաղաղ բնակավայրերում վիրավորված երեխաներին:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть