Ադրբեջանում հարյուր հազար մարդ լքել է իր բնակավայրը, երիտասարդներին բռնի ռազմաճակատ են տանում․ Հայկ Դեմոյան - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանում հարյուր հազար մարդ լքել է իր բնակավայրը, երիտասարդներին բռնի ռազմաճակատ են տանում․ Հայկ Դեմոյան

2020-10-19 16:47 , Общество, 1580

Ադրբեջանում հարյուր հազար մարդ լքել է իր բնակավայրը, երիտասարդներին բռնի ռազմաճակատ են տանում․ Հայկ Դեմոյան

Պաշտպանության բանակը մինչ այս պահը կարողացել է անել անհնարինը․միայն ուժերի հարաբերակցությունը հաշվի առնելով, պետք է արձանագրենք, որ առ այսօր հայկական կողմին հաջողվել է արդյունավետ կերպով զսպել թշնամու առաջխաղացումը, հասցնել հուժկու հակահարվածներ՝ պատճառելով զգալի կորուստներ։

Այդ մասին գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։

«Ադրբեջանի բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ ամայացած են։ Համեստ հաշվարկներով, շուրջ հարյուր հազար մարդ լքել է իր բնակավայրերը։ Բաքվում և մյուս քաղաքներում մեծ թափ են հավաքել երիտասարդներին բռնի կերպով ռազմաճակատ ուղարկելու գործողությունները․․․

Ադրբեջանն ունի հսկայական ռեսուրսներ, բայց դրանք անսպառ չեն։ Բաքվի կողմից առ այսօր վատնված ռեսուրսների ծավալը եթե համադրենք ունեցած համեստ արդյունքների ու տված կորուստների հետ, ապա միանշանակ կերպով կարող ենք նշել, որ ադրբեջանական բանակի հետագա ծավալման փորձերն ու անխուսափելի կորուստները թույլ չեն տա զարգացնել առաջխաղացման այն տեմպը, որը նախատեսել էին ի սկզբանե․․․ Հյուսիսային գոտին հուսալիորեն պահվում է, իսկ ռազմական գործի գիտակները շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում «Բարի գալուստ դժոխք» արտահայտությունը ռազմաճակատի մյուս հատվածների դեպքում․․․»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Դեմոյանը։

Лента

Рекомендуем посмотреть