Հրադադարի ռեժիմի խախտումներով ռազմական գործողությունների ժամանակ վերջին տվյալներով հակառակորդը 150 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 9 անօդաչու թռչող սարք, 12 զրահատեխնիկա։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 18-ը, շուրջ 6259 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 195 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 566 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 22 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 4 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:
Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։