Սահմանի հրետակոծությանը զուգահեռ հրթիռակոծվել են Մարտունին, Քաշաթաղի գյուղերը - RadioVan.fm

Онлайн

Սահմանի հրետակոծությանը զուգահեռ հրթիռակոծվել են Մարտունին, Քաշաթաղի գյուղերը

2020-10-19 10:35 , Общество, 969

Սահմանի հրետակոծությանը զուգահեռ հրթիռակոծվել են Մարտունին, Քաշաթաղի գյուղերը

Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։

«Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։

Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,-հայնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)։

Հիշեցնենք՝ Արցախի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ թշնամական ուժերը առավոտյան վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: Հաղորդվել է, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում է համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը:

Լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյանի

Лента

Рекомендуем посмотреть