Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարվածների հետևանքով անցած օրերի ընթացքում վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։
«Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել»,-հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։