«Խաղաղություն Արցախին»․ Վիեննայի օպերայի մոտակայքում հայերը «երաժշտական ցույց» էին կազմակերպել - RadioVan.fm

Онлайн

«Խաղաղություն Արցախին»․ Վիեննայի օպերայի մոտակայքում հայերը «երաժշտական ցույց» էին կազմակերպել

2020-10-18 17:49 , Общество, 1381

«Խաղաղություն Արցախին»․ Վիեննայի օպերայի մոտակայքում հայերը «երաժշտական ցույց» էին կազմակերպել

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Վիեննայի օպերայի մոտակայքում հայերը «երաժշտական ցույց» էին կազմակերպել։ Վիեննայում տեղի է ունեցել հանրահավաք և մոմավառություն ՝ նվիրված Արցախյան պատերազմի զոհերին:

«Խաղաղություն Արցախին» կարգախոսի ներքո հավաքն ուղեկցվել է երաժշտական մայրաքաղաքում՝ հայ երաժիշտների ելույթով:

Վիեննայի օպերային թատրոնի առջև ելույթ են ունեցել աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահար Նարե Արղամանյանը, դուդուկահար Արամ Իփեկջյանը, ջութակահար Գայանե Միրզոյանը, երգչուհիներ Ստելլա Գրիգորյանը և Թերեզա Բեգլարյանը:

Հանդիպումը կազմակերպվել էր Հայ դատի հանձնախմբի գրասենյակի և Ավստրիայի հայ ուսանողական խորհրդի կողմից:

Նյութի սկզբնաղբյուր՝ Regional Post – Caucasus

Лента

Рекомендуем посмотреть