Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը․ ԱՀ ԱԳՆ-ն՝ մարդասիրական զինադադարի մասին - RadioVan.fm

Онлайн

Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը․ ԱՀ ԱԳՆ-ն՝ մարդասիրական զինադադարի մասին

2020-10-17 23:26 , Политика, 970

Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը․ ԱՀ ԱԳՆ-ն՝ մարդասիրական զինադադարի մասին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մարդասիրական զինադադարի պայմանները փոխադարձ հիմունքներով պահպանելու պատրաստակամության վերաբերյալ։

«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։

Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական զինադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն»,- նշված է հայտարարության մեջ։

Лента

Рекомендуем посмотреть