Հրադադարի ռեժիմի խախտումներով ռազմական գործողությունների ժամանակ վերջին տվյալներով հակառակորդը 150 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 5 անօդաչու թռչող սարք, 2 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 16-ը, շուրջ 6109 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 186 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 554 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 22 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 4 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:
Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։