Ղարաբաղյան ճակատում գործողությունները ղեկավարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը. Կոմերսանտ - RadioVan.fm

Онлайн

Ղարաբաղյան ճակատում գործողությունները ղեկավարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը. Կոմերսանտ

2020-10-17 14:01 , Политика, 918

Ղարաբաղյան ճակատում գործողությունները ղեկավարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը. Կոմերսանտ

Սեպտեմբերի 28-30-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, բացի նախկինում ժամանած ռազմական խորհրդականներից, Ադրբեջան են ժամանել ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ովքեր տեղում իրականացրել են ղարաբաղյան ճակատում գործողությունների ընդհանուր ղեկավարումը:

Այդ մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ հոկտեմբերի 9-ին ադրբեջանական ռազմատրանսպորտային ինքնաթիռով Ամման-Բաքու երթուղով Վրաստանի տարածքով տարանցմամբ իրականացվել է 200 միավոր գնդացիրների և ռազմամթերքի մատակարարում: Ավելի վաղ Թուրքիան նաև Վրաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքներ իրականացնելու հայտ է ուղարկել հոկտեմբերի 14-ի, 21-ի և 28-ի համար: Թերթի աղբյուրները հայտնում են, որ բոլոր թույլտվությունները ստացվել են։

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայից Ադրբեջան է տեղափոխվել նաև մեծ թվով ռազմական տեխնիկա, զինամթերք և մարդուժ», - գրում է «Կոմերսանտ»-ը:

Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի ռազմատեխնիկական մասնակցության վերաբերյալ պարբերականի հոդվածի մանրամասները՝ հետևյալ հղմամբ:

Лента

Рекомендуем посмотреть