Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված ֆրանսահայ ճանաչված դերասան, «Արամ» ֆիլմի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանի նամակը:
«Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր նահատակներին, ովքեր հրաժարվում են նահատակվել երկրորդ անգամ: Չնայած ձեր զենքին, չնայած ձեր կրոնական կարգախոսներին, չնայած ձեր ջիհադիստներին, որոնք ամիսը 2,000 դոլար են ստանում, մեկ է՝ դուք չե՛ք հաղթի:
Վերցրե՛ք ձեր դիերն ու հեռացե՛ք:
Հայերի երկիրը գիտելիքի երկիր է, մեղրի ու վարդերի երկիր, իսկ դուք չգիտեք, թե ինչ անել այդ ամենի հետ: Այստեղ կանայք ուրախության թագուհիներ են: Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի սպեղանի են: Այստեղ կարելի է հավատալ կամ չհավատալ: Քանի որ մեր երկիրը սոսկ երկիր չէ, այլ՝ խաչմերուկ: Գիտե՞ք, թե ո՞վ է անցնում այդ խաչմերուկով՝ ողջ մարդկությունը: Եթե մտածում եք մեզ գառների պես մորթելու մասին, ապա իմացե՛ք, որ մենք մեծացել ենք առյուծ մայրերի արգանդում»,-Le Figaro –ում հրապարակված նամակը հանրայնացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: