Արցախի փողոցներում, հասարակական վայրերում գտնվելիս բոլորը պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ - RadioVan.fm

Онлайн

Արցախի փողոցներում, հասարակական վայրերում գտնվելիս բոլորը պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ

2020-10-16 22:46 , Общество, 1102

Արցախի փողոցներում, հասարակական վայրերում գտնվելիս բոլորը պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նա սահմանվել է Արցախի Հանրապետության (ԱՀ) քաղաքացիների հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ:

Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

«Ռազմական դրության ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու ժամանակ բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (զինգրքույկ), ինչն, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի պարեկներին, ովքեր շուրջօրյա ծառայություն են իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում:

Հորդորում ենք անվերապահ հետևել պարետատան ցուցումներին, և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթներից բխող Արցախի նախագահի՝ նախօրեին ստորագրած հրամանագրի համաձայն՝ սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիների ելքը Արցախից:

Лента

Рекомендуем посмотреть