«Անհնար է հային հաղթել». ի աջակցություն Արցախի՝ ջավախահայերը ցույցեր և դրամահավաք են կազմակերպել - RadioVan.fm

Онлайн

«Անհնար է հային հաղթել». ի աջակցություն Արցախի՝ ջավախահայերը ցույցեր և դրամահավաք են կազմակերպել

2020-10-16 18:06 , Общество, 1007

«Անհնար է հային հաղթել». ի աջակցություն Արցախի՝ ջավախահայերը ցույցեր և դրամահավաք են կազմակերպել

Համայն հայությունը Սամցխե-Ջավախեթիում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում համախմբված ուժերով փորձում են իրենց օգնությունը ցուցաբերել Արցախին։

«Ջավախքում այն, ինչ այս օրերին կատարվում է, կարելի է ասել, աննախադեպ է։ Պատերազմի առաջին օրերին ջավախահայերը փակեցին Կարծախի սահմանակետը, որը Թուրքիան միացնում է Վրաստանին։ Եվ ասում էին, եթե մեր ապրանքներին չի թույլատրվում մուտք գործել Հայաստան, ուրեմն թուրքական բեռնատարները ևս չեն մտնելու Վրաստան», -ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնի «Հայերն այսօր» ծրագրին պատմել է Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն ՀԿ տնօրեին Էդուարդ Այվազյանը։

Այվազյանի խոսքով՝ վերջին օրերին մոտ կես միլիոն դոլար գումար է հավաքվել։ Գումարի մի մասը տարբեր ձևերով է ուղարկվել. «Դեղորայքով ևս կարողացել ենք օգնել, ինչպես նաև քնապարկերով և տարբեր այլ իրերով, բայց հիմնական գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Եվ մինչև օրս դրամահավաքը չի դադարում Ջավախքում և տարբեր գյուղերում»։

Օրեր առաջ Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հայերը հավաքվել էին Ախալքալաքի մարզադաշտում և իրենց վճռական աջակցությունն էին հայտնել Արցախին։

«Ամեն գնով և ամեն ինչով պատրաստ ենք օգնել Արցախի հայությանը, որպեսզի Արցախը կարողանա գոյատևել այս պայքարում և արցախահայությունը ցեղասպանության չենթարկվի, անպայման հաղթանակով դուրս գա։ Երբ պատերազմն ավարտվի, մենք էլի ու էլի պետք է ազգովի կառուցենք Ստեփանակերտը, Շուշին և մնացած քաղաքները, և այդպես էլ կլինի», - ասել է Էդուարդ Այվազյանը։

https://www.youtube.com/watch?v=50gGjsBuT48&feature=emb_title

Лента

Рекомендуем посмотреть