ՀՀ ԶՈւ-ն և Արցախի ՊԲ-ն վերահաստատում են հրադադարը պահպանելու հանձնառությունը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ԶՈւ-ն և Արցախի ՊԲ-ն վերահաստատում են հրադադարը պահպանելու հանձնառությունը

2020-10-16 16:32 , Политика, 1097

ՀՀ ԶՈւ-ն և Արցախի ՊԲ-ն վերահաստատում են հրադադարը պահպանելու հանձնառությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՀՀ ՊՆ) կրկին վերահաստատում է, որ ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) և Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:

«Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից»,-ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть