ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սմերչը, Լոռան, Դրոնը և նորագույն բոլոր զինատեսակները չափազանց կարևոր են: Ես դրանց մասին տարիներ շարունակ գրել եմ, հիմնավորել հինգերորդ սերնդի պատերազմի կարևորությունը և այլն, սակայն միևնույնն է ամենաառաջին գործոնը կամքն է, կամքի գործոնը, եթե չես ուզում պարտվես չես պարտվում:
#Հաղթելուենք»։
Նշենք՝ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանն այսօր հայտնել էր, որ Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ այսօր լուսադեմին հայկական կողմը փառահեղ հաղթանակ է տարել։ Նա նշել էր, որ թշնամին մի քանի ժամ հայկական ուժերի վրա կիառելով հազար ու մի տեսակ արգելված հրթիռա-հրետանային զինատեսակներ՝ հայկական կողմի կիրառած տակտիկական հնարքների շնորհիվ լիովին ջախջախվել է։