Կիսում ենք նախարար Պոմպեոյի հույսը, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում են ադրբեջանցիները. Արցախի արտգործնախարար - RadioVan.fm

Онлайн

Կիսում ենք նախարար Պոմպեոյի հույսը, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում են ադրբեջանցիները. Արցախի արտգործնախարար

2020-10-16 15:02 , Политика, 842

Կիսում ենք նախարար Պոմպեոյի հույսը, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում են ադրբեջանցիները. Արցախի արտգործնախարար

Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականն առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ ընդգծելով՝

«Կարևոր է համոզվել, որ Թուրքիան կդադարի դրդել Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին շարունակել անմարդկային ագրեսիան՝ ընդդեմ մեր ժողովրդավարության։

Մենք կիսում ենք պետքարտուղար Պոմպեոյի հույսը, որ հայերը կկարողանան իրենց պաշտպանել ադրբեջանցիների գործողություններից։ Միևնույն ժամանակ, ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կունենա ակտիվ կառուցողական դերակատարություն՝ Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռամիասնության՝ մարդկության դեմ ուղղված հանցանքներն ու ցեղասպանական սպառնալիքները դադարեցնելու գործում։

Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվի»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարը Մայք Պոմպեոն The Erick Erickson Show on WSB Atlanta-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան՝ հույս է հայտնել, որ հայերը կկարողանան դիմակայել այն ամենին, ինչ անում են ադրբեջանցիները։

«Պատերազմի 20-րդ օրը, երբ ճակատամարտի ելքը վճռված է` ի օգուտ մեզ, Պոմպեոն նոր հիշեց, թե ով է ագրեսոր և ով է կրակի վրա յուղ լցնողը»,-այսօր ֆեյսբուքյան գրառմամբ կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Лента

Рекомендуем посмотреть