Հրադադարի ռեժիմի խախտումներով ռազմական գործողությունների ժամանակ վերջին տվյալներով հակառակորդը 120 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 1 անօդաչու թռչող սարք, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը, շուրջ 5959 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 181 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 552 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 21 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 4 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:
Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։