Միլանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը - RadioVan.fm

Онлайн

Միլանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

2020-10-16 10:10 , Политика, 1061

Միլանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Իտալական Միլանի քաղաքային խորհուրդը երեկ երեկոյան, Հայաստանի պատվավոր հյուպատոսի ներկայությամբ, միաձայն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող և թուրք-ադբեջանական ագրեսիան դատապարտող միջնորդությունը, որը ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Մաթեո Ֆորտեն:

«Ճանաչումը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության վերականգնմանը, այլև՝ վերջ դնել հանցագործության մեղսակցություն դարձող լռությանը»,-ասված է քաղաքային խորհրդի որոշման մեջ, որում հանձնարվում է Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին «խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը»:

Նախաձեռնության հեղինակ Մաթեո Ֆորտեն ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնելով այդ մասին՝ գրել է.

«Քվեարկությունից հետո, որով առաջին անգամ քաղաքային խորհուրդը ճանաչեց 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունը, Միլանը կրկին ճանապարհ է բացում»:

Հավելենք՝ նախօրեին էլ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Պաոլո Ֆորմենտինին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում՝ արտահայտելով իր մերձավորությունը հայ ժողովրդին:

«Քրիստոնյա մի ժողովուրդ, որն արդեն իսկ ցեղասպանության զոհ է դարձել, և չենք ցանկանում, որպեսզի բնաջնջվի այն հողից, որտեղ մշտապես ապրել է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաոլո Ֆորմենտինին:

Лента

Рекомендуем посмотреть