Դիվերսանտների կողմից 2 հադրութցու առանձնակի դաժանությամբ սպանելու դեպքով քրգործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

Դիվերսանտների կողմից 2 հադրութցու առանձնակի դաժանությամբ սպանելու դեպքով քրգործ է հարուցվել

2020-10-16 00:04 , Право, 1845

Դիվերսանտների կողմից 2 հադրութցու առանձնակի դաժանությամբ սպանելու դեպքով քրգործ է հարուցվել

Արցախի Հանրապետութան դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Այդ մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ֆեյսբուքյան հրապարակման մեջ, մասնավորապես, նշելով.

«Սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ակնհայտ ազգային ատելության շարժառիթներից ելնելով, կրակահերթեր արձակում անզեն և անպաշտպան մեկ տարեց և մեկ երիտասարդ անձանց ուղղությամբ՝ առանձնակի դաժանության ցուցաբերմամբ շարունակելով կրակել նաև նրանց վայր ընկած մարմինների վրա:

Սպանություն կատարելու նշված՝ դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազության կողմից ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ի և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Ա.-ի սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում»։

Նշենք՝ այսօր ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական ԶՈւ-ի դաժան վերաբերմունքը ցուցադրող 2 տեսանյութ, որոնք վաղը կուղարկի միջազգային մարմիններին:

Лента

Рекомендуем посмотреть