Իրավիճակը շարունակում է ծանր մնալ, հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր․ ՊՆ ներկայացուցիչ - RadioVan.fm

Онлайн

Իրավիճակը շարունակում է ծանր մնալ, հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր․ ՊՆ ներկայացուցիչ

2020-10-15 22:56 , Общество, 1092

Իրավիճակը շարունակում է ծանր մնալ, հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր․ ՊՆ ներկայացուցիչ

«Ընթացել են ծանր մարտեր, երկուստեք կան կորուստներ։ Հակառակորդին պատճառվել է զգալի թվով կորուստներ։ Որոշ բնագծերում հակառակորդին հաջողվել է հետ շպրտել։ Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր։ Հատկապես՝ հետևակ...անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ։ Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Գիշերային ժամերին որոշակի թուլացում է տեղի ունենում կրակի, սակայն առավոտյան վերսկսում են հարձակումները»,-այդ մասին «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ում 22:00-ին կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վաղ առավոտյան հակառակորդը նորից հարձակողական գործողություններ է նախաձեռնել 2-3 ուղղություններով՝ հատկապես հարավում՝ մերձարաքսյան հատվածում, համառ մարտեր են ընթացել, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս հակառակորդին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть