Սալոնիկի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ կառավարությանը կոչ անելով քայլեր ձեռնարկել Ղարաբաղի տարածք Ադրբեջանի անընդունելի ռազմական ներխուժումը դադարեցնելու համար - RadioVan.fm

Онлайн

Սալոնիկի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ կառավարությանը կոչ անելով քայլեր ձեռնարկել Ղարաբաղի տարածք Ադրբեջանի անընդունելի ռազմական ներխուժումը դադարեցնելու համար

2020-10-15 19:42 , Политика, 990

Սալոնիկի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ կառավարությանը կոչ անելով քայլեր ձեռնարկել Ղարաբաղի տարածք Ադրբեջանի անընդունելի ռազմական ներխուժումը դադարեցնելու համար

Հունաստանի Սալոնիկ քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի անառարկելի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` հայ ժողովրդի դեմ:

Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Հոկտեմբերի 5-ին ընդունված բանաձևում նշվում է.

«Սալոնիկ քաղաքի քաղաքային խորհուրդը համերաշխ է հայ ժողովրդի հետ: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները և այն պայքարը, որը մենք այսօր տանում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

Հունաստանի Սալոնիկ և Հայաստանի Գյումրի քաղաքները քույր քաղաքներ են: Սալոնիկ քաղաքը, անցյալում, ընդունելով հազարավոր հայ փախստականների հանդիսանում է բաց և հյուընկալ քաղաք: Այսպիսով, այսօր էլ մենք որպես քաղաքապետարան հարգանքով ենք վերաբերվում փորձություններով անցած հայ ժողովրդին և սերտորեն համագործակցում ենք այստեղի մեր հունահայ եղբայրների հետ: Մեր ողջ ներուժը օգտագործելով, Սալոնիկ քաղաքի քաղաքապետարանը, քույրացված քաղաքների ցանցի միջոցով, կարող ենք բարձրացնել մեր ձայնը, տեղեկացնել և նպաստել ռազմական գործողությունների դատապարտմանը:

Դժբախտաբար, ևս մեկ անգամ թուրքիայի կառավարության կողմից տարածքում հրահրվող և ուղղորդվող երկրները, սրում են իրավիճակն ու լարվածություն ստեղծում: Դիմում են գործողությունների, որոնք վիրավորական են միջազգային իրավունքի և քաղաքակիրթ աշխարհի համար: Որպես Սալոնիկի քաղաքապետարան ու քաղաքային խորհուրդ կոչ ենք անում Հունաստանի կառավարությանը, Եվրոպական Միությանն ու միջազգային հանրությանը ստանձնել ցանկացած նախաձեռնություն` քաղաքական և դիվանագիտական մակարդակներով, դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի տարածք Ադրբեջանի անընդունելի ռազմական ներխուժումը»:

Лента

Рекомендуем посмотреть