Բելգիայի ֆլամանական խորհրդարանը բանաձև է ընդունել՝ արձանագրելով՝ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը - RadioVan.fm

Онлайн

Բելգիայի ֆլամանական խորհրդարանը բանաձև է ընդունել՝ արձանագրելով՝ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը

2020-10-15 19:32 , Политика, 1075

Բելգիայի ֆլամանական խորհրդարանը բանաձև է ընդունել՝ արձանագրելով՝ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը

Երեկ Բելգիայի ֆլամանական խորհրդարանը Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության պաշտոնական կայքը։

Բանաձևում նշվում է, որ հոկտեմբերի 12-ին ձեռք բերված հրադադարը խախտվել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ռմբակոծությամբ: Այն շեշտում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությունը:

Ընդգծվում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական հետաքրքրություններն ապակայունացնում են տարածաշրջանը: Այն անդրադառնում է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախի դեմ կռվելու համար սիրիացի ահաբեկիչ վարձկանների օգտագործմանը:

Ֆլամանական խորհրդարանի բանաձևի նախաբանում հանգամանալից կերպով ներկայացվում է Ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը՝ նշելով հետևյալը.

«1923-ին գերազանցապես հայերով բնակեցված Լեռային Ղարաբաղն ընդգրկվել է Սովետական Ադրբեջանի կազմում,

1989-ին ԼՂԻՄ-ը Սովետական Հայաստանին միանալու հայտ է ներկայացրել, սակայն այն մերժվել է Սովետական Միության կողմից,

1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել՝ Արցախն ինքնավար երկիր է, 2017-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընդունել է Արցախի Հանրապետություն անունը»,-բանաձևի ամրագրումներից մեջբերում է անում ՀՅԴ պաշտոնական կայքը։

«Այս բանաձևը ճիշտ է ներկայացնում հակամարտության պատմական կոնտեքստը և հանգամանքները: Սա շատ ողջունելի է, և կարևոր առաջին քայլն է: Մենք լիահույս ենք, որ միջազգային հանրությունը կհասկանա, որ Արցախի Հանրապետության ճանաչումն ադրբեջանա-թուրքական իշխանության և իրենց կողմից օգտագործվող ահաբեկիչ ջիհադիստների ցեղասպան պլանները կասեցնելու անդրժելի նախապայման է»,- մեկնաբանելով Բելգիայի ֆլամանդական խորհրդարանի բանաձևը՝ ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Лента

Рекомендуем посмотреть