Դասադուլ ԵՊՀ-ում՝ ընդդեմ տարկետման վերացման - RadioVan.fm

Онлайн

Դասադուլ ԵՊՀ-ում՝ ընդդեմ տարկետման վերացման

2017-11-07 12:46 , Общество, 1351

Դասադուլ ԵՊՀ-ում՝ ընդդեմ տարկետման վերացման

«Տարկետում լինելու է» գրությամբ պաստառներով ու վանկարկումներով ԵՊՀ ուսանողներն առավոտից համալսարանի տարածքում բողոքի ակցիա են անցկացնում՝ դասադուլի կոչով:

Ուսանողները շրջել են ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում և դասադուլի կոչով դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր կիսում են իրենց մտավախությունը՝ կառավարության հեղինակած օրինագծի առնչությամբ, ըստ որի ուսման շարունակականության նպատակով տարկետման իրավունքը վերացվում է:

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով, որն ԱԺ-ում քննարկվել և ընդունվել է առաջին ընթերցմամբ, առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տալ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող այն քաղաքացուն, ով ՀՀ պաշտպանության նախարարության հետ կկնքի քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու եւ ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան նրա 26 տարին լրանալու օրը: Այդ պարագայում ծառայությունը տևելու է երեք տարի:

Лента

Рекомендуем посмотреть