«Հարավում ծանր ու համառ մարտեր են»,-այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ առավոտյան արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը: