«Այս պահին 100 տոննա օգնություն կա, որ պատրաստ է ԱՄՆ-ից գա Հայաստան, սակայն Թուրքիան արգելել է օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնություն հասցնելը, որի արդյունքում այս թռիչքը հետաձգվում է։ Ռուսաստանից ամեն օր գալիս է մարդասիրական թռիչքներ, նաև ցամաքային ճանապարհով»,-այդ մասին նախօրեին՝ 22:00-ին, «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում»-ում կայացած ճեպազրույցում հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Իսկ ընհանուր առմամբ, նրա փոխանցմամբ, թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի սկսման պահից առ այսօր Հայաստան է փոխացվել մոտ 700 տոննա հումանիտար օգնություն աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Եվրոպայի այլ երկրներ, Ջավախք, Թբիլիսի։
Սինանյանը շեշտել է՝ օգնության փոխանցումը շարունակվում է, պատերազմական պայմաններում սփյուռքի հետ բոլոր ուղղություններով աշխատանքներ են տարվում: