Ավստրիայի խորհրդարանը ԼՂ հարցով առաջարկ-միջնորդություն է ընդունել - RadioVan.fm

Онлайн

Ավստրիայի խորհրդարանը ԼՂ հարցով առաջարկ-միջնորդություն է ընդունել

2020-10-15 11:15 , Политика, 1030

Ավստրիայի խորհրդարանը ԼՂ հարցով առաջարկ-միջնորդություն է ընդունել

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հարցով առաջարկ-միջնորդությունը, որը նախաձեռնել են Ռեյնհոլդ Լոպատկան, Էվա Էռնստ Ձիձիչը և Պամելա Ռենդի-Վագները:

Այդ մասին հայտնում է Հայ դատի գրասենյակը՝ ֆեյսբուքյան էջում ընդհանրական ներկայացնելով փաստաթղթի 3 հիմնական կետերը.

1․ Ավստրիայի և Եվրամիության կողմից ջանքերի գործադրում՝ ուղղված հրադադարին,

2․ Թուրքիայի միջամտության ու զենքի մատակարարման դատապարտում,

3․ Խաղաղ բանակցություններ Վիեննայում։

Лента

Рекомендуем посмотреть