Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի ծառայության հաղորդմամբ՝ առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսվել է հրետանային ակտիվ կրակը:
«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերին նոր կորուստներ հասցնելու ուղղությամբ»,-ասված է տարածած հաղորդագրությունում: