«Որտե՞ղ է ՄԱԿ-ը, ՅՈՒՆԻՍԵՖԸ, երբ Արցախի քաղաքացիական բնակչությունը սպանվում է». Արցախի ՄԻՊ-ը հավասար վերաբերմունք է պահանջում - RadioVan.fm

Онлайн

«Որտե՞ղ է ՄԱԿ-ը, ՅՈՒՆԻՍԵՖԸ, երբ Արցախի քաղաքացիական բնակչությունը սպանվում է». Արցախի ՄԻՊ-ը հավասար վերաբերմունք է պահանջում

2020-10-14 22:11 , Право, 3388

«Որտե՞ղ է ՄԱԿ-ը, ՅՈՒՆԻՍԵՖԸ, երբ Արցախի քաղաքացիական բնակչությունը սպանվում է». Արցախի ՄԻՊ-ը հավասար վերաբերմունք է պահանջում

Ինչպե՞ս հասկանալ դա. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները կողմնակալ գրառումնե՞ր են կատարում պատերազմի հետևանքների մասին: Հարց է բարձրացնում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը՝ Twitter-ում գրելով.

«Որտե՞ղ է ՄԱԿ-ը, որտե՞ղ է ՅՈՒՆԻՍԵՖԸ, երբ Արցախի քաղաքացիական բնակչությունը սպանվում է Ադրբեջանի ագրեսիայի պատճառով: Ոչ մի բառ, ոչ մի այցելություն, ոչ մի օգնություն: Պահանջում եմ հավասար վերաբերմունք մարդկային ողբերգությանը»:

Մեկ այլ գրառմամբ նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է կատարել Արցախի ժողովրդի իրավունքների միջազգային անտեսման պատճառով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից:

«Մեկուսացված ժողովուրդներն ավելի խոցելի են և ավելի շատ ունեն օգնության կարիք, սակայն իրականությունն այլ է: ՄԱԿ-ը պետք է արդար լինի, պետք է վերահսկի Մարդու իրավունքների պաշտանությունը Ղարաբաղում, ասի ճշմարտությունը և աջակցի մարդկանց»,-գրել է Արցախի ՄԻՊ-ը:

Նշենք՝ Արտակ Բեգլարյանն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով իր աշխատանքային պարտականությունները կատարելիս սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը՝ դառնալով սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 32-րդ քաղաքացիական անձը:

Лента

Рекомендуем посмотреть