«Ժամանակի հարց է, վերքը ոնց է լավանում»․ հայրենքը պաշտպանելիս վիրավորված Մեսրոպ Գևորգյանը լավատեսորեն հաղթանակի է սպասում - RadioVan.fm

Онлайн

«Ժամանակի հարց է, վերքը ոնց է լավանում»․ հայրենքը պաշտպանելիս վիրավորված Մեսրոպ Գևորգյանը լավատեսորեն հաղթանակի է սպասում  

2020-10-14 17:47 , Общество, 3328

«Ժամանակի հարց է, վերքը ոնց է լավանում»․ հայրենքը պաշտպանելիս վիրավորված Մեսրոպ Գևորգյանը լավատեսորեն հաղթանակի է սպասում

«Ժամանակի հարց է, վերքը ոնց է լավանում, նույնն էլ՝ դա է»․ հայրենիքի պաշտպանության մարտերում վիրավորված 19-ամյա զինծառայող Մեսրոպ Գևորգյանն իր հետ պատահածի մասին չի ուզում հիշել։ Հակառակորդին դեմառդեմ չի տեսել, սակայն նրա գործարկած ծանր հրետանուն դեմ հանդիման է կանգնել։

«Տղաները դուխով առաջ էին գնում»,-շեշտում է Գևորգյանը։

Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչ Մեսրոպն այսօր հետվիրահատական փուլում է, ապաքինվում է, բայց դա նրան չի խանգարում կապ պահպանել իր մարտական ընկերների հետ։

Հիշում է բոլորին՝ իր աչքի առաջ հերոսաբար զոհված ընկերներին, նրանց, ովքեր հակառակորդի հրթիռահրետանային հարվածների հետևանքով կորցրել են ձեռքը, ոտքը, նրանց, ովքեր այս րոպեներին էլ պայքար են մղում։ Գիտի՝ ով է հիվանդ, ինչ խնդիր է։

«Աստված պատժելու է էդ հանցագործ տարրերին։ Մեր հույսը մեր Աստվածն է, նրանք թող ունենան նավթ, զենք, մենք չպետք է ընկճվենք»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց վիրավոր զինվորին տեսակցության եկած հորեղբայրը՝ Արայիկ Գևորգյանը։

Մեր հացին, թե, ի՞նչ կարծիք ունի դիվանագիտական հարթությունում խնդրի լուծման առնչությամբ՝ Արայիկ Գևորգյանն ասաց․

«Վայրագ ցեղի հետ ի՞նչ դիվանագիտություն, պետք է սղկես դրանց գլուխը։ Ծանր պայքար է, բայց մեր վերջին պայքարն է, որ պետք է լուծենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Որդուն տեսակցելու էր եկել նաև տատիկը, մայրը, ով շուրջ 7 տարի է միայնակ է մեծացնում իր 5 բալիկներին։

«Ռադիո Վան»-ի հետ զրույցում 42-ամյա Նունեն ասաց, որ, եթե գյուղում առաջ իրեն տեսնելիս ասում էին «հերոս մայրիկ» է, հիմա նա հակադարձում է՝ «հերոսի մայրիկ է»։

Հիշեցնենք՝ 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց Ադրբեջանը՝ Թուրքիայի սատարմամբ և վարձկան–ահաբեկիչների ներգրավմամբ, սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, օգտագործելով հրետանային միջոցներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) կրկին հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Վերջին 18 օրերին՝ մարտագծի ամբողջ երկայնքով ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ ինտենսիվ մարտեր են ընթանում։ Հակառակորդը միաժամանակ հրթիռահրետակոծության է ենթարկում Արցախի ավելի քան 100 բնակավայրեր, հրթիռակոծվել է նաև Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ավելի քան 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ համաձայնել են տասներեք օր շարունակված պատերազմը, որը 1994թ հրադադարից ի վեր ամենաարյունալին ու լայնամասշտաբն է, մարդասիրական նպատակներով դադարեցնել՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։ հոկտենբերի 10-ին՝ 12։00-ին, մարդասիրական նպատակներով դադարեցնել՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։

Չնայած այս պայմանավորվածությանը՝ հակառակորդն այսօր էլ ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակում է մարտական գործողությունները՝ միաժամանակ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть