«Թշնամին նույն վախկոտն է»․ հակառակորդի նռնակից վիրավորված Տիգրանը ապաքինումից հետո մարտադաշտ է վերադառնալու - RadioVan.fm

Онлайн

«Թշնամին նույն վախկոտն է»․ հակառակորդի նռնակից վիրավորված Տիգրանը ապաքինումից հետո մարտադաշտ է վերադառնալու

2020-10-14 17:41 , Общество, 3749

«Թշնամին նույն վախկոտն է»․ հակառակորդի նռնակից վիրավորված Տիգրանը ապաքինումից հետո մարտադաշտ է վերադառնալու

Շարքային Տիգրան Ավետիսյանը հայրենիքի պաշտպանության մարտերում հակառակորդի նռնակից բեկորային վիրավորում է ստացել, վիրահատվել։

Նա այսօր ապաքինման փուլում է, բայց անհամբեր է, թե երբ է վերադառնալու մարտի դաշտ։

Արագածոտն գյուղի բնակիչ Տիգրանը, ով շուրջ 1 տարի 3 ամիս է ծառայության մեջ է, նշում է՝ թշնամին նույն վախկոտն է, նահանջում է, տեխնիկա է բերում՝ ոչնչացնում են։

Զինծառայողը վստահեցնում է՝ հաղթելու ենք, քանի որ տղաները գիտեն՝ ինչի համար են պայքարում։

Ժամկետային զինծառայողի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց Ադրբեջանը՝ Թուրքիայի սատարմամբ և վարձկան–ահաբեկիչների ներգրավմամբ, սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, օգտագործելով հրետանային միջոցներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) կրկին հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Վերջին 18 օրերին՝ մարտագծի ամբողջ երկայնքով ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ ինտենսիվ մարտեր են ընթանում։ Հակառակորդը միաժամանակ հրթիռահրետակոծության է ենթարկում Արցախի ավելի քան 100 բնակավայրեր, հրթիռակոծվել է նաև Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ավելի քան 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ համաձայնել են տասներեք օր շարունակված պատերազմը, որը 1994թ հրադադարից ի վեր ամենաարյունալին ու լայնամասշտաբն է, մարդասիրական նպատակներով դադարեցնել՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։ հոկտենբերի 10-ին՝ 12։00-ին, մարդասիրական նպատակներով դադարեցնել՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։

Չնայած այս պայմանավորվածությանը՝ հակառակորդն այսօր էլ ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակում է մարտական գործողությունները՝ միաժամանակ թիրախավորվելով նաև խաղաղ բնակավայրերը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть