ՀՀ-ում Covid-19-ի 1058 նոր դեպք, 7+3 մահ՝ ամենաերիտասարդը՝ 47-ամյա տղամարդ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում Covid-19-ի 1058 նոր դեպք, 7+3 մահ՝ ամենաերիտասարդը՝ 47-ամյա տղամարդ

2020-10-14 12:24 , Общество, 1069

ՀՀ-ում Covid-19-ի 1058  նոր դեպք, 7+3 մահ՝ ամենաերիտասարդը՝ 47-ամյա տղամարդ

Հայաստանում անցած մեկ օրում կատարված 2877 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 1058 նոր դեպք, արձանագրվել է մահվան 7 դեպք, առողջացել է 395 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ հոկտեմբերի 14-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 58 624 դեպք է հաստատվել, որոնցից 46 713-ն` առողջացած, 1039-ը` մահվան ելքով։

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 311 է։

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 7 ելքերին՝ առողջապահության նախարարությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 57 (տղամարդ), 62 (տղամարդ), 70 (կին), 82 (կին), 56 (տղամարդ), 68 (տղամարդ) և 47 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 561 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 332 154 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть