Հորդոր ծաղկավաճառներին՝ պատերազմական դրությունը և խնդրի բարոյական կողմը հաշվի առնելով զերծ մնացեք գների բարձրացումներից․ ՏՄՊՊՀ - RadioVan.fm

Онлайн

Հորդոր ծաղկավաճառներին՝ պատերազմական դրությունը և խնդրի բարոյական կողմը հաշվի առնելով զերծ մնացեք գների բարձրացումներից․ ՏՄՊՊՀ

2020-10-14 12:21 , Общество, 1049

Հորդոր ծաղկավաճառներին՝ պատերազմական դրությունը և խնդրի բարոյական կողմը հաշվի առնելով զերծ մնացեք գների բարձրացումներից․ ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), հաշվի առնելով սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները ծաղկեպսակների և որոշ ծաղկի տեսակների գների բարձրացման վերաբերյալ, ուսումնասիրություն է իրականացրել շուկայում:

Հանձնաժողովն արձանագրելով, որ ծաղկի աճեցմամբ ՀՀ -ում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ, շուկան մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ՝ ընդգծում է, որ իրավասու չէ օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել:

Սակայն, չնայած այդ փաստագրմանը, ՏՄՊՊՀ-ն, հաշվի առնելով պատերազմական դրությունը և խնդրի բարոյական կողմը, հորդորում է տնտեսվարողներին այս դժվարին օրերին միասնականություն դրսևորել և զերծ մնալ գների բարձրացումներից։

Лента

Рекомендуем посмотреть